Շվեյցարիայի ոստիկանությունն ու արդարադատության նախարարությունը հարցաքննում են Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության (FIFA) գործադիր մարմնի 10 անդամներին, ովքեր 2010 թ քվեարկել են 2018 ու 2022 թթ աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրների ընտրության ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նաև տեղեկացվում է, որ Շվեյցարիայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ընդդեմ մի խումբ անհայտ անձանց, որոնք կապված են 2018 ու 2022 թթ ֆուտբոլի աշխարհի առաջնության անդամ երկրների ընտրության ժամանակ փողերի լվացման հետ:
Ինչպես հայտնում է AP-ը, հղում կատարելով Շվեյցարիայի ոստիկանությանն ու արդարադատության նախարարությանը, տեղի ոստիկանությունը Ցյուրիխում FIFA-ի գրասենյակում խուզարկության ժամանակ առգրավել է փաստաթղթեր ու էլեկտրոնային կրիչներ, որոնց վրա պահպանված են եղել մի շարք տեղեկություններ: