ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ժամը 16:00-ին, ԲՀԿ-ն իր հերթական նիստն է անցկացրել Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանում: Եւ, ինչպես նախորդ անգամ, այն սովորական ընթացք է ունեցել: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ-ում որոշվել է պարբերաբար նիստեր անել, ինչպես ՀՀԿ-ում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե հարց են լուծում: Եւ հետաքրքրությունն ավելի մեծացնելու համար ՀՅԴ-ի գաղտնի ժողովների շունչն են հաղորդում նիստերին: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց պարզել, որ երեկվա նիստում խոսել է Ծառուկյանը (ոչ մի նոր բան չասելով), ապա՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա ասել է, թե ինքը ցանկանում է, որ նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն լինի հենց Ծառուկյանը, սակայն վերջինս դրական պատասխան չի տվել: Տեղեկությունը փորձեցինք ճշտել Ն. Զոհրաբյանից, որն ասաց. «Տեղի է ունեցել աշխատանքային նիստ, որի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չի տրամադրվելու: Իսկ այն, որ ինձ համար ընդունելի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է, ես  ասել եմ բազմիցս եւ մշտապես»:




Լրահոս