
Դեռեւս փետրվարի 21-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Օդեսայում Հայաստանի Հանրապետության նորաբաց հյուպատոսարանը ղեկավարելու է Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Գեորգի Մուրադյանը: Երեկ տեղեկացանք, որ Մուրադյանն արդեն պաշտոնապես ստացել է այդ առաջարկը եւ խորհրդարանի իր աշխատասենյակից հավաքում է իրերը՝ հեռանալու համար: Մեր հարցին, թե ինչու ընտրեց դիվանագիտության ճանապարհը, խորհրդարանում հետաքրքիր չէր, Գեորգի Մուրադյանը պատասխանեց հակիրճ: «Ես 1999-ից եմ ընտրել այդ ճանապարհը: 1999-2008-ը ես աշխատել եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում: Եւ երբ առաջարկը եղավ, ես ընդունեցի»,-մանրամասնեց Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոսը: