Երեխաների իրավունքների պաշտպան Լուրլին Հիլարդը Facebook սոցկայքում հանդիպել է լուսանկարների, որոնցում փոքրիկ երեխային մայրը շանն նման կապել է պարանով: Լուսանկարներում կապված փոքրիկը մերկ վիճակում չորեքթաթ փորձում է ուտել շան ամանից: Զարմանալի է, որ լուսանկարները սոցկայքում հրապարակել է հենց երեխայի մայրը, իսկ դրանց հանդիպելով Երեխաների իրավունքների պաշտպանը, սկսել է ակտիվորեն տարածել՝ պահանջելով պատժել երեխայի մորը:
«Երկուշաբթի օրը երբ մտա Facebook, պատահաբար հանդիպեցի նրա հրապարակած լուսանկարներին: Դա ինձ կատաղեցրեց, դա չի կարելի հանդուրժել»,- ասում է իրավապաշտպանը:
Լուրլին ահազանգել է ԱՄՆ-ում իր ծանոթ իրավապահներին, ովքեր կապ են հաստատել Ֆիլիպիններում իրենց գործընկերների հետ: Տեղեկացվում է, որ փոքրիկն արդեն գտվում է համապատասխան մարմինների խնամքի տակ: