«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` «Շանթ» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանն ընտանիքի հետ միասին պատրաստվում է լքել Հայաստանը եւ մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում, քանի որ «Շանթ»-ը սպորտային հաղորդման հեռարձակման համար նրանից պահանջել է բերել 5 մլն դրամ արժողությամբ գովազդ: Թադեւոսյանը չի կարողացել գտնել գովազդը, դրա համար էլ հաղորդումը «փակվել է»: Մեզ հետ զրույցում մեկնաբանը տեղեկությունը հաստատեց մասամբ: «Չեն պահանջել, որ բերեմ գովազդ, պարզապես չկա այդ հովանավորը, եւ դրա համար սպորտային հաղորդումը եթեր չի գնում, մինչեւ կգտնվի համապատասխան հովանավորը»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ ինքը տարվա մեջ 4 անգամ լինում է ԱՄՆ-ում եւ լուրերը, որ լքում է Հայաստանը, չեն համապատասխանում իրականությանը:
Հավելենք, որ «Շանթ» հեռուստաընկերությունը սպորտային հաղորդումները համարում է ցածր վարկանիշ ունեցող թողարկում, ինչը կարող է ազդել նաեւ բարձր վարկանիշ ունեցող «Հորիզոն» լրատվական հաղորդման վրա. համենայնդեպս, այդպես է պատճառաբանվել:
ՓԱԿՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ