ԿՌՎՈՒՄ ԷԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցն ականատես եղավ, թե ինչպես են Մելիք Ադամյան հասցեում գտնվող Հանրապետական կուսակցության գրասենյակի շինաշխատանքներն իրականացնող բանվորները քարերով ծեծում միմյանց:
Մոտ վեց ամիս շարունակվող  վերանորոգման աշխատանքները, ըստ երեւույթին, զայրացրել են նաեւ բանվորներին, որոնք երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, իրենց բարձր ձայներով, գոռոցներով ու հայհոյանքներով գրավեցին անցորդների ուշադրությունը: Դրանից հետո նրանցից երկուսը սկսեցին իրար քարերով հարվածել ու բարձր ձայնով հայհոյել: Տեսարանը շարունակվեց մոտ 10 րոպե, մինչեւ մյուս աշխատակիցները հանդարտեցրին նրանց: Այդ ժամանակ անցորդներից մեկը, քմծիծաղ տալով, նկատեց. «Էս շենքի վրա գալովի ա: Վառվելը քիչ չէր, հիմա էլ աշխատողներն են իրար ծեծում»:
Միջադեպի կապակցությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից, որը, ինչպես միշտ, ոչնչից տեղյակ չէր: «Ես տեղյակ չեմ եւ այդ մասին որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ»,-ասաց նա ու անջատեց հեռախոսը:




Լրահոս