ԲՀԿ-ից Վահան Բաբայանն ու Վահե Էնֆիաջյանը կմասնակցեն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազատության հրապարակում տեղի է ունենալու մեծ երթ`  ընդդեմ էլեկտրաէներգիայի ապօրինի թանկացման: Armlur.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը նշեց, որ ինքն ու պատգամավոր Վահե Էնֆիաջյանը մասնակցելու են բողոքի ակցիային:

Բաբայանը նշեց, թե այս հարցի վերաբերյալ կուսակցությունում քննարկում չի եղել և այս հարցն ազատ է թողնվել, իսկ  ինքն էլ որպես երիտասարդ պատգամավոր և նման խնդիրներին մտահոգ անձնավորություն, որոշել է մասնակցել ցույցին:

Պատգամավորը հավելեց նաև, որ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը կրկին առաջարկներ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որտեղ մանրամասնորեն ներկայացված է, թե ինչ կարելի է անել էլեկտրաէներգիայի թանկացումից խուսափելու համար:




Լրահոս