ՆՈՒՅՆ ՏԵՂՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր»-ը թերեւս առանց վարանելու կարելի է համարել Հայաստանի ամենաէկզոտիկ կուսակցությունը, եւ տպավորություն է, որ հենց ՕԵԿ-ին նկատի ուներ Գ. Գ. Մարկեսը, երբ ժամանակին գրում էր. «Նրա սենյակում միշտ մարտ ամիսն էր, եւ օրը՝ երկուշաբթի»: Բանն այն է, որ նախկին 170-հազարանոց, այժմ վերակազմավորվող կուսակցությունում «առաջընթաց» չկա անգամ պաշտոնական կայքի մակարդակով: ՕԵԿ պաշտոնական կայքի առաջին էջում ներկայացված է ԱԺ ընտրությունների իրենց նախընտրական ծրագիրը, նաեւ՝ նախընտրական հանդիպումների մասին տեսահոլովակներ: Իսկ վերջին հայտարարությունն էլ մայիսի 4-ին Ազատության հրապարակում ՕԵԿ մեծ համերգ-հանրահավաքի մասին է:




Լրահոս