ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Երեւանի որոշ բուժհաստատություններում, այդ թվում նաեւ 3-րդ կլինիկական հիվանդանոցում, վիրահատությունների գները բարձրացել են: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք նշված հիվանդանոց, որտեղից հերթապահ բուժքույրը հաստատեց այն՝ ասելով. «Այո՛, նոյեմբերի 1-ից գնային փոփոխություններ կան: Որոշ վիրահատությունների գները բարձրացել են: Հիվանդանոցի պատին փակցված է գնացուցակը, եւ դրանք որոշում է ՀՀ առողջապահության նախարարությունը»: Իսկ ՀՀ ԱՆ մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը պարզաբանեց. «Պլաստիկ վիրահատությունների գները ՀՀ ԱՆ-ն չի սահմանում, դրանք սահմանվում են բուժհաստատությունների կողմից: Լավագույն դեպքում նախարարությունը հաշվում է որեւէ վիրահատության ինքնարժեք, եւ դրա շուրջ նախարարի հրամանով սահմանվում է ներքին, ստորին եւ վերին շեմ, այսինքն՝ դրանից ցածր չենք կարող դնել, որպեսզի ապահովվի որակը, եւ բարձր չենք կարող՝ հաշվի առնելով ժողովրդի տնտեսական վիճակը»: Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու են վիրահատությունների գները բարձրացել:




Լրահոս