Արթուր Ռոստոմյանը դարձել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ունեցվածքի նոր սեփականատերը:
Վերջինս ցանկանում է 25 տարվա վարձակալությամբ ստանալ Կիևի Օբոլոնի շրջանում գտնվող հողատարածքի մի մասը, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով Наші гроші-ին:
Մասնավորապես` քաղաքաշինության ու ճարտարապետության հարցերով Կիևի քաղխորհրդի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել «Ստալինգրադի հերոսներ» պողոտայի հողային տարածքը վարձով վերցնելու հայցը:
Հայցը ներկայացրել է Արթուր Ռոստոմյանը, ով խնդրում է 25 տարով իր անունով ձևակերպել նաև հողատարածքը: Հայցի դիտարկումը նախատեսվում է անցկացնել այսօր՝ մայիսի 27-ին:
Խոսքը 0,32 հեկտար տարածքի մասին է, որտեղ ոռոգման չգործող կայան է գտնվում, որը Ռոստոմյանը ցանկանում է վերակառուցել մարզական համալիրի: