ՎՐԵԺ Է ԼՈՒԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ. սեպտեմբերի 9-ին կայացած Լոռու մարզի Վարդաբլուր համայնքի ղեկավարի ընտրություններում պարտություն կրած համայնքի ղեկավարի թեկնածու Վռամ Գյուլզադյանն իր վրեժը լուծելու յուրօրինակ ձեւ է մշակել: Նա մեղադրել է գործող գյուղապետին տեղակալի՝ Վարուժան Ղամբարյանի աշխատավարձի յուրացման եւ ապօրինի օգտագործման մեջ: Այդ մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Վարդաբլուրի գյուղապետ Միքայել Ֆրանգյանը:  «Իմ տեղակալը հիվանդության պատճառով գործի չէր գալիս: Ես էլ նրա աշխատավարձն իր գիտությամբ դուրս եմ գրել եւ ստացականներով տվել եմ  կարիքավոր գյուղացիներին, փոխանցել եմ ամբուլատորիային եւ այլն: Ուղղակի Վռամը վրեժ է լուծում»,-ասաց  Ֆրանգյանը: Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ Վռամ Գյուլզադյանն ԱԺ նախկին պատգամավոր է, «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ եւ ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար:




Լրահոս