Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ականներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստում այսօր ներկայացվեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Միքայել Մելքումյանը և Նաիրա Զոհրաբյանը: Նշենք, որ նրանք առաջարկում են, որպեսզի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ազգային ժողովում հանդես գա ոչ միայն տարեկան, այլև կիսամյակային հաշվետվությամբ, ինչպես նաև օրենքով սահմանվեն այդ հաշվետվություններում ներառվող տեղեկության նկատմամբ անհրաժեշտ պահանջներ:

Կառավարությունը նպատակահարմար չհամարեց առաջարկված փոփոխությունը: Որոշման մեջ նշված է, որ պահանջների ամրագրումն օրենքով կարող է վտանգել դրա ճկունությունը:




Լրահոս