ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն՝ armlur.am-ի

Մայիսի 21-22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվում է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիգայի ազգային գրադարանի շենքում: Այս օրերին շենքի հարակից տարածքը բարեկարգում են եւ պատրաստվում դիմավորել աշխարհի բարձրակարգ հյուրերին: Նույնիսկ անձրեւային եղանակը չի խանգարում բարեկարգման աշխատանքներին:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ, որպեսզի ինձ տրամադրեն գործազուրկի կարգավիճակ (գործազրկության նպաստ նշանակելու համար): Ամեն անգամ ինձ տարբեր բաներ են ասում: Ես 18 տարվա մանկավարժ եմ, բայց հիմա ո՛չ աշխատանք ունեմ, ո՛չ էլ կարողանում եմ նպաստ ստանալ: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ անեմ:

Լաուրա Ազատյան (43 տարեկան, պատմաբան, գործազուրկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ գործազրկության նպաստ ստանալու համար անհրաժեշտ է Զբաղվածության պետական ծառայության տարածքային գրասենյակ ներկայացնել՝
1. ապահովագրական uտաժը հաuտատող փաuտաթուղթ,
2. զինվորական գրքույկ (զինվորական ծառայություն անցած անձինք),
3. կրթության մաuին փաuտաթուղթ (կրթություն ունեցողները),
4. տեղեկանք փաuտացի բնակության վայրի մաuին (եթե չեն բնակվում իրենց հաշվառման վայրում),
5. տեղեկանք իրավասու մարմնից` անձի կենuաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակի) չuտանալու մաuին.
6. տեղեկանք` պարտադիր uոցիալական ապահովագրության վճարումների կատարման կամ աշխատավարձ uտանալու ժամկետների մաuին,
7. տեղեկանք աշխատանք փնտրող անձի անվամբ գյուղատնտեuական նշանակության հողի uեփականության կամ վարձակալության իրավունքի բացակայության մաuին:
Առաջին չորս կետերում նշված տեղեկատվությունը ներկայացնում է անձը, իսկ վերջին երեքում նշվածը ստացվում է Զբաղվածության կենտրոնի կողմից, իրավասու մարմիններին արված հարցման միջոցով:

«Զբաղվածության պետական ծառայություն»
գործակալության աշխատանքի խորհրդատվության եւ տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, քչերն են տեղյակ, որ Հայաստանում գործում է «Զբաղվածության պետական ծառայություն», որի պարտականությունն է կարգավորել քաղաքացիների զբաղվածության խնդիրները: Մինչդեռ, պաշտոնական տվյալների համաձայն, 2014թ. գործազուրկների թիվը, 2013թ.-ի համեմատ, աճել է գրեթե 18 տոկոսով: Ընդ որում, նրանց 71,8 տոկոսը կանայք են, իսկ ինչ վերաբերում է գործազուրկների տարիքային խմբերին, ապա հարկ է նշել, որ 16-29 տարեկանները կազմում են 23,7 տոկոս, 30-44 տարեկանները՝ 21,4, եւ 55-ից բարձր տարիքի անձինք՝ 16 տոկոս:

 

 

 

 

ՀԱՐՑ. Մտադիր եմ մեկնել Ռուսաստանի Դաշնություն աշխատելու նպատակով: Կցանկանայի տեղեկանալ՝ հին անձնագրով կարո՞ղ եմ ՌԴ մուտք գործել, թե նոր՝ պլաստիկ, հայկական անձնագիր կամ նույնականացման քարտ է անհրաժեշտ ունենալ:

Գեւորգ Ավետիսյան (38 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան քաղաքացու հարցման՝ տեղեկացնում ենք, որ ներկայիս վավեր անձնագրերով (ոչ բիոմետրիկ) կարող են մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն: Ինչ վերաբերում է նույնականացման քարտերին, ապա դրանք Հայաստանի տարածքում օգտագործման համար են, եւ միջազգային ճամփորդական փաստաթուղթ չեն հանդիսանում:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ 3.000 դրամանոց պլաստիկ քարտը դարձել է հայկական անձնագիրը՝ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար: Իսկ ճամփորդության համար հայկական «կապույտ» անձնագիր է անհրաժեշտ ունենալ, որն ավելի թանկ արժի՝ 25.000 դրամ:




Լրահոս