![](https://armlur.am/wp-content/uploads/2015/05/Moscow_city_170507.jpg)
Մոսկվայում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճանապարհները:
Խորհրդակցական փորձը շարունակելով՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է ԼՂ կարգավորման հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:
Զրույցի ընթացքում քննարկվել են արդի հարցեր, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում իրավիճակի հետ: