ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ցավն էն ա՝ աբիժնիկներ շատ ունեմ, որ մինչեւ հիմա վառված են ինձանից: Քաղաքապետ էլ չեմ, բայց էլի սաղի աչքի փուշը նորից Վարդանն ա դուրս գալիս»:

Վարդան Ղուկասյան «Իրավունք»

Իսկապես, կյանքը շատ անարդար է. Վարդան Ղուկասյանը կորցրեց Գյումրու քաղաքապետի աթոռը, ապա որդին հայտնվեց հետախուզման մեջ, այդ ընթացքում էլ բացահայտվեց, որ 100 հազար դրամով հարազատ եղբայրը «Չայկա» մակնիշի ավտոմեքենա է դուրս գրել  քաղաքապետարանից: Իսկական «թարսություն»: Բայց հետաքրքիր է՝ Վարդան Ղուկասյանը փորձե՞լ է վերաարժեւորել երեւույթները, իր համար գտե՞լ է հարցի պատասխանը՝ երբվանից է դարձել «աչքի փուշը»: Գուցե այդ հարցի պատասխանո՞ւմ է թաղված «շան գլուխը»: Կարծում ենք՝ արժե, որ Վարդան Ղուկասյանը մտածի այս ուղղությամբ:




Լրահոս