Ղազախստանում թոշակառուն սրտի նոպայից հետո արթնացել է դիահերձարանում: Ուսպենկա գյուղից 68-ամյա տղամարդը բուժվել է թոքաբորբից` տուբերկուլյոզի մարզային դիսպանսերում: Ուժեղ ազդեցություն թողնող դեղահաբերից նրա վիճակն ավելի է վատացել: Բժիշկները որոշել են, որ տղամարդը մահացել է:
Թոշակառուի դուստր Իրինա Գրեչկոն պատմել է.
«Հայրս մինչ օրս չի կարող հանգիստ հիշել այդ պատմությունը: Երբ նա ուշքի է եկել, հասկացել է, որ գտնվում է դիերի շրջապատում»: Նրա խոսքերով՝ սանիտարները վախեցել են, երբ հայտնաբերել են նրա հորը և նրան վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել: Այնտեղ բժիշկները սկսել են հիվանդին համոզել այդ պատմության հետ կապված «աղմուկ չբարձրացնել»: