«Աղբահանության եւ սանիտարական մաքրման» ՀՀ օրենքի համաձայն՝ աղբահանության պարտադիր վճարումները ս. թ. հուլիսի 1-ից դրված են «ՆյուԷյջ դիզայն» ՍՊԸ-ի վրա, որի տեսուչները պետք է հավաքագրեն աղբահանության գումարները: Սակայն, ինչպես «Ժողովուրդ»-ին տեղեկացնում են Նոր Նորք վարչական շրջանի մի խումբ բնակիչներ, նրանց տեղյակ չի պահվել աղբահանության նոր կարգի մասին. «Տեսուչներն իրենց պարտականությունները չեն կատարել, մեզ չեն ասել, որ պարտք ենք, դրա համար էլ կուտակվել են պարտքեր, որին գումարվել է վարչական տույժը՝ 0,15 տոկոսի չափով: Ահա թե ինչ հնարամտությամբ են մեր իշխանիկները ցանկանում են համալրել բյուջեն»:
«Ժողովուրդ»-ը դիմեց «ՆյուԷյջ դիզայն»՝ պարզելու, թե ինչու են «անակնկալ» մատուցում բնակիչներին: Ընկերությունից տեղեկացրին, որ իրենց կողմից իրականացվել է լայնածավալ իրազեկման ծրագիր: «Եթե քաղաքացիները արդարանում են նրանով, թե իրազեկված չեն, դա իրենց գործն է»,-ասաց ընկերության աշխատակից Կարոն, որը չցանկացավ իր մասին այլ մանրամասներ հայտնել:
ՀԱՄԱԼՐՈՒՄ՝ ՏՈՒՅԺԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ