Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Երևանի Խորենացի փողոցում արտակարգ իրավիճակ էր: Քաղաքացի Եղիշե Գևորգյանը, ով նախորդ տարվա դեկտեմբերին է Ադրբեջանից վերադարձել Հայաստան, «Ոսկու աշխարհ»-ի դիմացի բարձրահարկից սպառնացել է ցած նետվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, նման քայլի Եղիշե Գևորգյանը դիմել է հողային խնդիրների պատճառով: Նա անընդհատ կրկնել է, որ քաղաքապետարանն իրեն վերադարձնի այն տարածքը, որտեղ այս պահին վարդեր են տնկված:
Դեպքի վայր ժամանած Կենտրոն համայնքի թաղապետ Արա Սադոյանը Եղիշե Գևորգյանին վստահեցրել է, որ պահանջները կկատարի, միայն թե նա որևէ կտրուկ քայլի չդիմի: Վերջինս ետ է կանգնել իր քայլից:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում