Անցած շաբաթ Գերմանիայում ծանր վիրահատություն տարած շոումեն Մարկ Սաղաթելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է նոր լուսանկար, որտեղ նրա տեսքը բավական առույգ է: Նա նաեւ տեղեկացրել է, որ քայլում է, սակայն առայժմ անթացուպերով, եւ հույս հայտնել, որ մեկ ամսից կքայլի ձեռնափայտով: «Մեկ բան կասեմ` եթե չլիներ Գերմանիան, ամբողջ կյանքում հաշմանդամ կմնայի»,-նշել է շոումենը: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 22-ին Մարկն ավտովթարի պատճառով ստացել էր գլխուղեղի ցնցում, ճակատային հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդեր, պարանոցային եւ կոնքային միջանցիկ ելունների կոտրվածքներ, աջ ազդրի գլխիկի հոդախախտ եւ կոտրվածք:
ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ