
Աշխարհում սովից տառապողների թիվը հետազոտությունների ողջ պատմության ընթացքում առաջին անգամ կազմել է նվազագույնը 800 հազար մարդ, ասվում է ՄԱԿ-ի պարենային անվտանգության ամենամյա զեկույցում:
Պարենային ու գյուղատնտեսական կազմակերպությունն արդեն 25 տարի է` հաշվարկում է սովից տառապողների թիվը:
Կազմակերպության տվյալներով՝ այժմ աշխարհում 795 միլիոն մարդ տառապում է սովից: Իսկ սա նշանակում է, որ մոլորակի յուրաքանչյուր 9-րդ բնակիչը տառապում է թերսնումից: