ՆՈՐ ԵՐԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյուզի Մելիքյանը երկրպագուների դատին է հանձնել իր հերթական գլուխգործոցը` «Մայրիկ» երգը, որի երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, խոսքերը՝ Լեւոն Անանյանը: Սյուզիի փոխանցմամբ՝ երգը գրվել է վաղուց, պարզապես նոր է ձայնագրվել: «Մայրիկի մասին երգ չունեի, դրա համար էլ որոշեցի, որ իմ երգացանկում պարտադիր պետք է լինի նաեւ մեր մայրերին նվիրված երգ: Չնայած որ երգը նոր է, բայց եւ այնպես, այն ինձ համար դարձավ իմ երգացանկի ամենասիրելի երգերից մեկը»,-ասել է երգչուհին:
Երգն օրեր առաջ է հայտնվել համացանցում, բայց արդեն արժանացել է շատերի քննադատությանը: Նույնիսկ երգահան Անուշ Ալեքսանյանը չի դիմացել եւ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Լավ չի մայրիկի մասին անիմաստ երգ երգել, ինձ չհուզեց, կներեք, չեմ հավատում, որ որեւէ մեկին կարող է դուր գալ…»:




Լրահոս