ՀԱՐՑ. Օրերս սուպերմարկետից գնել եմ օղի, որը նախընտրում եմ մշտապես: Սակայն հասնելով տուն՝ նկատել եմ, որ «Ֆլամինգո» օղին շփոթել եմ «Ֆլամինո»-ի հետ: Արդյոք գրեթե նույնանուն օղիների առկայությունը գնորդի մոլորեցում չէ, եւ ո՞ր կառույցն է իրավասու վերահսկել այս իրավիճակը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Սկսեմ նրանից, որ վերահսկման իրավունքը տրված է տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովին (ՏՄՊՊՀ): Այս իրավիճակը բնութագրվում է որպես «հասարակության մոլորեցում»: Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցություն: Նմանատիպ գործունեությունը հայտնաբերվում է ՏՄՊՊՀ-ի կողմից, վարչական տույժի ենթարկում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը:
եւ լրատվության բաժնի պետ Գայանե Սահակյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, միայն վերահսկողությունը բավական չէ, որպեսզի տնտեսվարողներն այլեւս մոլորության մեջ չգցեն քաղաքացիներին: Հայաստանյան շուկան հեղեղված է շփոթություն առաջացնող ապրանքներով, ուստի այս պարագայում պարտադիր ու ցանկալի է վարչական տույժերի կիրառումը, որպեսզի ե՛ւ տնտեսվարողների, ե՛ւ սպառողների իրավունքը չխախտվի: