Հրապարակ. Սերժ Սարգսյանը դեմ է արտահայտվել ԲՀԿ հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ “Հրապարակ”-ի ՀՀԿ աղբյուրների՝ Սերժ Սարգսյանը դեմ է արտահայտվել ԲՀԿ հայտարարությանը. գտնում է, որ ԱՊՀ, առավել ևսև Հարավային Կովկասի երկրների համար դեռ վաղ է խորհրդարանական կառավարման անցնելը։
Նման առաջարկ նրան արվել է դեռ 2008-ինև սեփական թիմակիցների կողմից, ելնելով Վրաստանի փորձից: Այդ ժամանակ ևս նա կտրուկ մերժել է այդ մոտեցումը՝ ասելով, որ դա երկար տարիների աշխատանք և փոփոխությունների հենք է պահանջում: Ինչ վերաբերում է սահմանադրական մյուս փոփոխությանը, որով նոր փոխվարչապետների պաշտոններ են սահմանվում, ապա՝ “դա այլ
բան է. պահանջում է Սահմանադրության ընդամենը մեկ տողի փոփոխություն”, ուստի իշխանությունը պատրաստ է գնալ դրան:




Լրահոս