Հենրիխ Մխիթարյանը` Բունդեսլիգայի վերջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Գերմանիայի առաջնության  34-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:

Բրեմենի «Վերդեր»-ի դեմ խաղում գոլի հեղինակ դարձած Մխիթարյանը ստացել է ձայների 64 տոկոսը: Երկրորդ տեղում հայտնվել է Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, ով ստացել է 23 տոկոս ձայն: Լավագույն եռյակը եզրափակում է  գերմանացի հարձակվող Դանիել Գինչեկը «Շտուտգարտից»՝ 13 տոկոս ձայն:




Լրահոս