
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այս պահին հավաքվել են կառավարության դիմաց: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ նրանք կրում են սպիտակ գույնի վերնաշապիկներ, որոնց վրա առկա է «Save Nairit» գրությունը: Քիչ հետո նրանք կմիանան Ազատության հրապարակում տեղի ունենալիք էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ցույցին` ցույց տալով, որ էլեկտրաէներգիայի թանկացումը ևս մեկ խոչընդոտ է գործարանի վերագործարկման համար:
Նրանք նաև գտնում են, որ էլեկտրաէներգիայի թանկացումը էլ ավելի կխորացնի աղքատությունն ու երկրում առկա ճգնաժամը: Հավելենք, որ Ազատության հրապարակում քիչ անց կմեկնարկի երթ` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման, որին կմասնակցեն նաև քաղաքական ուժեր: