Ինչպես հայտնի է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին Մոսկվայում “Տարվա մարդ” կոչմանն էր արժանացել: Նույն տիտղոսին արժանացան նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ուշագրավն այն էր, որ ԱՊՀ երեք երկրներից նախագահներն են “Տարվա մարդ” դարձել, իսկ Հայաստանից կոչումը տրվել է Ծառուկյանին:
Մեկնաբանելով այս հանգամանքը`”Ժողովուրդ”-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասաց. “Ես նոր իմացա, որ նման մրցանակ են տվել: Դուք եք ինձ նման տեղեկություն տալիս: Կարծում եմ դա ինչ-որ հաճելի երևույթ է, և քաղաքական մտայնություն այստեղ չի կարող լինել”: Հավելենք, որ ըստ “Լրագիր”-ի` Ծառուկյանն այդ մրցանակը գնել է 30 հազար ԱՄՆ դոլարով: