
Օրերս Քելբաջարում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վերաբերյալ ասվեց, թե պատճառն անբարեկարգ ճանապարհն է եղել, որի հետևանքով նույն վայրում հաճախ են վթարներ լինում: Այս առնչությամբ Սեյրան Օհանյանը երեկ “Հրապարակ”-ի թղթակցին ասել է. “Ճանապարհը բարեկարգված է, պարզապես այդ ամենը տեղի է ունեցել գիշերը, վարորդի ու մեքենայի ավագի թույլ տված սխալների պատճառով: Դիմացից եկած մեքենան կուրացրել է, և այդ պահին մեքենայի վարորդը չի կարողացել ճիշտ կողմնորոշվել… Ես կատարվածի համար ցավում եմ, քրգործ է հարուցված, իմ կողմից էլ ծառայողական քննություն է նշանակված”: