Ժողովուրդ. Արկադի Վարդանյանը վերադարձել է Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների՝ երեք օր առաջ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպել է երբեմնի ընդդիմադիր գործիչ Արկադի Վարդանյանի հետ։ Ականատեսների վկայությամբ՝նրանք հանդիպել են Երևանի կենտրոնում ժամը 21:00-ի սահմաններում և տևական ժամանակ զբոսնել ու զրուցել։ Մեզ հետ զրույցում Ռ. Հակոբյանը հաստատեց լուրը։ Հարցին, թե ինչ քաղաքական հարցեր են քննարկել, ինչու է նա վերադարձել, Հակոբյանը հստակ պատասխան չտվեց. “Շատ պատահական հանդիպեցի Արկադի Վարդանյանին, որպես նախկին ծանոթներ՝զրուցեցինք։ Շատ զարմացա, որ ինքը Հայաստանում է ապրում։ Պարզապես իրար որպիսություն ենք հարցրել։ Քաղաքական հարց չենք քննարկել”։ Հիշեցնենք, որ քաղաքագիտության դոկտոր Ա. Վարդանյանը 2000թ. աշնանը (Ռոբերտ Քոչարյանի օրոք) ՀՀ-ում նախաձեռնեց ընդդիմադիր գործունեություն, որի արդյունքում մի քանի ամսով ազատազրկվեց, ապա Հայաստանից հեռանալու պայմանով ազատ արձակվեց։ Հիմա նա վերադարձել է։




Լրահոս