
Գվատեմալայի նախագահ Օտո Պերես Մոլինան երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված եռօրյա ազգային սուգ է հայտարարել։ Նախագահի խոսքով՝ նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 52 մարդ։ Վտանգավոր գոտու մոտ 16 հազ. բնակիչ, մասնավորապես՝ Սան-Մարկոս քաղաքի բնակիչները ստիպված են եղել գիշերն անցկացնել ժամանակավոր կացարաններում։