
Բաղրամյան պողոտայի թիվ 1 հասցեի մոտ նոյեմբերի 9-ին՝ ժամը 00.50-ին, “Օպել” մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա մի կնոջ, այնուհետև բախվել է ճամփեզրին կայանված “Տոյոտա” մակնիշի ավտոմեքենային։
Ըստ ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: