
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 03.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արման Գ.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը՝ ժամը 03.00-ին, “Անգլիական” զբոսայգու դիմաց 1986 թ. ծնված Արսեն Ա.-ի հասցեին տվել է հայհոյանքներ և իր “Վալտեր” մոդելի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից երեք անգամ կրակել նրա ուղղությամբ: Արման Գ.-ն ատրճանակը ներկայացրել է ոստիկանության ծառայողներին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: