Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր ինչպես հանրապետության մի շարք շրջաններում, այնպես էլ մայրաքաղաք Երևանում բողոքի ակցիաներ են կազմակերպվել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Ազատության հրապարակից մեծ թվով մարդիկ երթով շարժվում են Կենտրոն վարչական շրջանում` «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկելով:
Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, ակցիայի մասնակիցներին տեսնողները հիացած և միևնույն ժամանակ զարմացած նշում են, որ վաղուց նման համախմբվածություն չեն տեսել: Նրանց խոսքով, այսքան մարդ որևէ ակցիայի չէր մասնակցել: Երթի մասնակիցները, հասնելով Կառավարության շենքի մոտ, գոռացին «ամոթ» և շարունակեցին շարժվել առաջ:
Armlur.am-ի թղթակցի փոխանցմամբ, Կառավարության շենքի մոտից ցուցարարները շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ սկսել են նստացույց, և հայտնի չէ` նրանք կշարունակեն երթը, թե ոչ: