Խոյեր. այսօրվանից շատ բան մի ակնկալեք. մայիսի 28-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ Այսօրվանից շատ բան մի ակնկալեք: Նվազագույնի հասցրեք գործընկերներին առաջադրվող պահանջները, որոնց հետ համագործակցությունը ձեզ համար կարևոր է:Ծայրահեղ կարող են լինել այն չափորշիչները և ընտրությունը, որոնք ընդունել եք որպես կանոն արտաքին ազդեցությունների ներքո: Սեփական նախաձեռությամբ փորձարկումներ մի կատարեք ոչ գործընկերային, ոչ անձնական հարաբերություններում:

Ցուլ Մարդիկ օգնում են ձեզ տեսնել իրողությունների էությունը, այն իրողությունների, որոնք այժմ ձեր ուշադրության կենտրոնում են ու կարևոր են ձեզ համար: Ամուր կանգնեք հողի վրա, որպեսզի գործերը ընթանան իրենց հունով: Մտածեք ֆինանսական դրությունը կայունացնելու, ապագայի հեռանկարները ավելի հստակեցնելու ու մասնագիտության հետ առաջընթաց ապահովելու համար: Ականջ դրեք իմաստուն խոսքերին:

Երկվորյակ Ձեր առողջությունը վտանգի տակ է, քանի որ ձգտում եք բոլոր ճակատներում պայքարել ու հաջողության հասնել: Սահմանափակեք սեփական հետաքրքրությունների շրջանակը խնդիրների նեղ շրջանակով, բայց փորձեք նաև ավարտին հասցնել սկսած գործը: Շրջապատը կարող է նյարդայնացնել` խթանելով աշխատանքի մեջ նոր գործեր սկսելու ձգտմանը: Օրը բարերար է ոչ միայն մտավոր գործողությունների, այլև ֆիզիկական բեռնվածության համար:

Խեցգետին Օրը ոչ մի լավ բան չի խոստանում: Լավ կլինի չդիմադրեք որոշ իրողությունների նկատմամբ, ինչը կարող է զուգորդվել անհաջողություններով ու այնպիսի անհրաժեշտությամբ, որի հետևանքով ավելի շատ կկորցնեք, քան ձեռք կբերեք: Պարտականությունների անտեսումը կարող է ազդել առողջական վիճակի վրա: Հնարավոր է` այժմ ստիպված կլինեք ավելի շատ բեռնվածությամբ աշխատել:

Առյուծ Ձեր շրջապատում փորձում են ինքնահաստատվել` միաժամանակ բախվելով ձեր հավակնությունների հետ: Կուտակվող լարվածության տհաճությունը կարող է դրսևորվել ակտիվ ձևով, հնարավոր է բաց դիմադրություն: Կոնֆլիկտների համար այսօր լուրջ պատճառ պետք չէ: Միաժամանակ գործերը այնպիսի արագությամբ են զարգանում, ինչպես դուք եք ցանկանում: Տնային գործերը առանձնակի հաճույք կարող են պատճառել:

Կույս Կյանքը դնում է ձեզ որոշակի շրջանակների մեջ, ինչը այնքան էլ չի համատեղվում սեփական ժամանակը տնօրինելու ու ամեն ինչը ըստ ձեր ճաշակի անելու մղման հետ: Այժմ իմաստ կա նվազեցնել հավակնությունները` ավելի շատ մտածելով ապագայի մասին: Կարող է հօդս ցնդել անուրջներից մեկը, ու դուք ողջամտորեն կնայեք սեփական հեռանկարների վրա:

Կշեռք Երազեք, կառուցեք պլաններ, սկսեք ակտիվորեն առաջ տանել այն գաղափարները, որոնք ձեզ հիրավի հետաքրքրում են: Փոխվում է գործերի դասավորվածությունը, մասնակիցների կազմը, ձեր կողմնորոշիչներն ու նպատակները: Հնարավոր են ծանոթություններ, որոնք ձեր ուշադրությունը կշեղեն նոր իրողության նկատմամբ: Կարելի է ստանալ նոր խնդիրների իսկական պաշար, որը հետագայում երկար ժամանակ կպահանջի լուծվելու համար:

Կարիճ Կարող եք շատ բաներ հասցնել անել, բայց կարող եք նաև լուրջ հիասթափությունների հանդիպել: Ինչ-որ մեկը կխախտի խոստումը` առանց լուրջ պատճառաբանությունների: Լավ կլինի թեթևակի բեռնվածության ենթարկեք ձեր օրգանիզմը: Չզարմանաք ու չխրտնեք, եթե ձեր մեջ փորձեն պաշտպանի գտնել: Պատրաստ եղեք որոշ պարտականությունների կատարման:

Աղեղնավոր Անձնական հարաբերություններում հնարավոր է չպատճառաբանված ագրեսիա: Դուք կզգաք, որ արտաքին աշխարհը անխնա ճնշում է ձեզ: Շրջապատի պահանջկոտությունը ժամանակ չի թողնում հանգստանալու: Ժամանակ չկա փոխզիջումների գնալու ու իրավունքները թափահարելու: Մի շտապեք արագ արձագանքել միանշանակ իրողություններին. ամեն ինչ կարող է ավելի դրական բովանդակություն ու ընթացք ստանալ:

Այծեղջյուր Հարմար օր է հրապարակային հանդիպումների և աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար: Ձեզ կհաջողվի շրջապատի վրա դրական տպավորություն թողնել, ցուցադրել ձեր ուժեղ կողմերը և գրավել ազդեցիկ մարդկանց համակրանքը: Կարևոր է, որ հաջողություններից գլուխը չկորցնեք, կա ինքնատիրապետումը կորցնելու և հիմարություններ անելու վտանգ:

Ջրհոս Ցանկալի է կարևոր գործեր չձեռնարկել, դրանց վրա կենտրոնանալ դժվար թե ստացվի, սխալների ռիսկը շատ մեծ է: Փոխարենը դուք առանց դժվարության կարողանում եք նվաճել շրջապատի համակրանքը. օրը շատ հարմար է շփումների համար: Հնարավոր են հաջող գնումներ, չի բացառվում անսպասելի դրամական մուտք, թեև ոչ նշանակալի:

Ձկներ Շտապեք ավարտին հասցնել վերջին օրերին ձեռնարկած բոլոր գործերը: Հիմա բարենպաստ միտումների ազդեցությունը շատ ուժեղ է, բայց շուտով այն կնվազի, իսկ դա նշանակում է, որ ի հայտ կգան դժվարություններ: Կարգի բերեք փաստաթղթերը: Կարելի է կարևոր որոշումներ ընդունել, բայց միայն այն դեպքում, եթե սկսեք դրանք կյանքի կոչել հաջորդ շաբաթից ոչ շուտ:




Լրահոս