
Հաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում թողել է հետեւյալ գրառումը. «Նոր TV-ով տեսա արդեն Սիլվա Հակոբյանի կլիպը փոքրիկ երեխաների հետ: Փաստորեն, մեր աստղերը հենց սեռապես հասունանում են, սկսում են փոքրիկ բալիկների հետ կլիպեր նկարել»: Ձեզ չենք ներկայացնի այլ օգտատերերի մեկնաբանությունները Պետրոսի գրառման վերաբերյալ, որովհետեւ ավելի կարեւոր է, թե այդ մասին ինչ է մտածում հենց Սիլվան: Պարզվեց, երգչուհին այս պահին համերգային ծրագրով ԱՄՆ-ում է, իսկ մեր հարցին պատասխանեց նրա հայրիկը, նաեւ պրոդյուսերը` Հակոբ Հակոբյանը: Վերջինս ասաց, որ ցանկացած գնահատականի, կարծիքի Սիլվան նորմալ է վերաբերվում, որովհետեւ յուրաքանչյուրն ունի իր ազատ արտահայտվելու իրավունքը, բայց քանի որ Սիլվան շատ զբաղված է ու քաղաքում չէ, իր էջում որեւէ կերպ չի արձագանքի Պետրոս Ղազարյանի գրառմանը: