
Այսօր ժամը 14.53-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի թիվ 16 շենքի 5-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքոմ դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1937թ. ծնված Ալբերտ Հայրապետյանի դին: