
Այսօր ժամը 10.55-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ` Հրազդան գետում մարդ է մնացել, գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Ժամը 11.32-ին փրկարարները գետից անվնաս դուրս են բերել Արարատի մարզիՄրգավան գյուղի բնակչին:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի