«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էլէներգիայի թանկացման դեմ կազմակերպված երեկվա երթը, թերեւս, ամենամեծ բողոքի ակցիան էր, որը վերջին տարիներին անցկացվել է: Բայց երթի առանձնահատկությունը միայն մարդաշատությունը չէր, այլ այն փաստը, որ մի քանի հազար մասնակիցների մեծ մասը երիտասարդներ էին, եւ փաստացի հենց նրանք էին ակցիայի տերն ու տիրականը: Իհարկե, երթի ընթացքում կարելի էր հանդիպել առանձին քաղաքական գործիչների, կուսակցական ակտիվիստների, բայց նրանք բոլորը շարքային մասնակիցներ էին:
Իսկ այն էնեգետիկան, որը պարունակում էր երթը, ՀՀ իշխանություններին հաստատ մտորելու տեղիք կտա, եւ պետք է լրջորեն խորհել՝ արդյո՞ք իմաստ ունի կատարել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» քմահաճույքը եւ թանկացնել էլեկտրաէներգիայի գինը, թե, այնուամենայնիվ, անհարժեշտ կլինի ՀԷՑ-ին բացատրել, որ իրավիճակը պայթյունավտանգ է: Հաջորդ բողոքի երթը նախատեսված է հունիսի 19-ին: Քաղաքացիական ակտիվիստները խոստանում են նորից ապացուցել, որ իրենց համբերությունը սահման ունի, եւ եթե անհրաժեշտ լինի, ինքնակազմակերպման արդյունքում կհասնեն իրենց նպատակին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: