ՀԷՑ-ին վարձակալությամբ թանկարժեք ավտոմեքենաներ տրամադրող ընկերությունը Արտակ Շաբոյանի «բաջանաղինն» է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն հանգամանքը, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից Հայաստանի ողջ իշխանական  համակարգն է սնվում` մեծ ու փոքր պաշտոնյաներով, վաղուց հայտնի իրողություն է: Սակայն էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման շուրջ բարձրացած վերջին աղմուկն իր հետ նորանոր բացահայտումներ է բերում: «ժողովուրդ»-ն անդրադարձել է ՀԷՑ-ի կողմից աստղաբաշխական վարձավճարով «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ից ավտոմեքենաներ վարձելու պատմությանը:

Այս ընկերությունը թանկարժեք ավտոմեքենաներ է վարձակալությամբ տվել ՀԷՑ-ին՝ մեկ պայմանագրով որպես ավտոմեքենաների վարձ ՀԷՑ-ից ստանալով ավելի քան 259 մլն դրամ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս ընկերության սեփականատեր եւ տնօրեն Գեղամ Կարապետյանը, ոչ ավել եւ ոչ պակաս, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հարազատ «բաջանաղն» է: Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս