
Նոյեմբերի 8-ին, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Կոտայքի մարզի Հատիս սարի վրա այրվել է 15 հա խոտածածկ տարածք, Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի մոտակայքում` 8 հա բուսածածկ տարածք, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի 1-ին փողոցի թիվ 7 տան բակում` 250 հակ պահեստավորված անասնակեր և անասնագոմի տանիք (30 քմ), Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի 8-րդ փողոցի թիվ 48 տան մոտակայքում` 900 հակ պահեստավորված անասնակեր: Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: