«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը երեկ ուշագրավ հարցադրում է արել՝ ուղղված ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին: Պատգամավորի խոսքերով՝ մարդիկ կան, որոնք մի քանի ամսական երեխաները գրկներին՝ մուրացկանություն են անում. «Ժողովուրդն ասում է՝ նույնիսկ պռակատով են վերցնում այդ երեխաներին: Ի՞նչ է անում ՄԻՊ գրասենյակը»: Ավելի ուշ հայտարարեց. «Դեպքեր են լինում, որ այդ երեխաներին դեղ են խմացնում, որ անընդհատ քնեն ու փողոցում չլացեն»:
Որքանո՞վ են հիմնավոր այս խոսքերը, երեկ «Ժողովուրդ»-ին պարզել չհաջողվեց, պատգամավորը չէր պատասխանում հեռախոսազանգերին, բայց իրավապահներին նման փաստեր հայտնի չեն: Այս իրավիճակը շատ նման է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի՝ 2007-ին արված հայտարարությանը. նա ասաց, թե Սերժ Սարգսյանի հարազատների կողմից «քիլլեր էր վարձվել, որ սպանեին Գագիկ Ծառուկյանին»: Բայց երբ իրավապահները հետաքրքրվեցին՝ Գեղամյանից պահանջելով փաստեր ներկայացնել, նա հայտարարեց, թե սրճարանում է լսել այդ մասին: Ի դեպ, Բաբայանն էլ նախկին ընդդիմադիր է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: