Որքանո՞վ է նվազել էլեկտրաէներգիայի սպառումը «Մութ ժամեր» ակցիայի ժամանակ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից հետաքրքրվեց, թե մայիսի 25-ին՝ ժամը 21.00-ից 23.00 ընկած ժամանակահատվածում «Մութ ժամեր» ակցիայի ժամանակ էլեկտրաէներգիայի սպառումը որքանով է նվազել: ՀԷՑ-ից մեզ տրված պատասխանի համաձայն՝ մայիսի 25-ին՝ ժամը 21.00-ին, 22.00-ին եւ 23.00-ին, էլէներգիայի սպառումը եղել է գրեթե նույնքան, որքան հաջորդ օրը՝ նույն այդ ժամերին:

Բնականաբար, ՀԷՑ-ի պարզաբանումը եւ նրանց տրամադրած տվյալները չեն կարող հավատ ներշնչել, առավել եւս, որ այս ընկերության կողմից վերջերս հրապարակվող թվերի հետ կապված անընդհատ ինչ-որ սկանդալային պատմություններ են բացահայտվում: Պարզապես անհասկանալի է, թե ինչու են դա անում այս դեպքում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս