«ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվելուց և արդարադատության նախարարի տեղակալ նշանակվելուց հետո անցած տարվա հունիսին հայտարարագրել է երկու բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ «Kia sportage 2.7 L» մակնիշի ավտոմեքենա: Իսկ նրա դրամական միջոցները կազմել են 75 հազ. դոլար, 3 մլն 500 հազ. դրամ և 15 հազ. 500 եվրո: Արդեն այս տարի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ Մ. Քրմոյանի դրամական միջոցները 2014-ի վերջին եղել են 4 մլն դրամ, 75 հազար դոլար և 15 հազար եվրո: Փաստորեն, կես տարում Քրմոյանի դրամական միջոցներն ավելացել են 500 հազ. դրամով։ Տարվա ընթացքում նա երեք աղբյուրից աշխատավարձ է ստացել՝ ընդհանուր 6 մլն 583 հազ. դրամի չափով: Ու որքան էլ տարօրինակ է՝Քրմոյանը պարտքով տրված փողերի տոկոսներից անցած տարի ստացել է 600 հազ. դրամ և 25 հազ. 407 դոլար եկամուտ:
Նշենք, որ Քրմոյանի կինը՝ Աննա Հովհաննիսյանը, նույնպես ֆինանսների խնդիր չունի: Փոխնախարարի կինը հայտարարագրել է 3 մլն դրամ, 15 հազար դոլար և 8 հազար եվրո դրամական միջոց այն դևվքում, երբ տարեկան ստանում է ընդամենը 3 մլն 120 հազար դրամ աշխատավարձ: Քրմոյանը բավականին երիտասարդ պաշտոնյա է. Եթե այս ընթացքում նա տարբեր պաշտոններ զբաղեցրած չլիներ, ապա արդյո՞ք կկարողանար նման միջոցներ կուտակել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։