«Ժամանակ» թերթը գրում է. «Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը երեկ անհատ տաքսիստների հետ հանդիպմանը ուշագրավ առաջարկ արեց: Նա տաքսիստներին առաջարկեց իրենց սահմանած նվազագույն արժեքը 600-ից դարձնել 1500 դրամ՝ հիմնավորելով, որ դրանից հետո մարդիկ կսկսեն ավելի շատ քայլել հատկապես քաղաքի կենտրոնում:
«Կառաջարկեի, որ Երևան քաղաքում գինը լիներ 1500 դրամ, ոչ թե 600: Դուք կտեսնեիք՝ ինչքան լավ կլիներ, ինչքան մարդ փողոցով կքայլեր, ինչքան մարդ երթուղայիններից կօգտվեր, ինչքան տաքսու վարորդների վերաբերմունքը կփոխվեր»,-ասաց փոխոստիկանապետը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: