Ռոզիտայի մոր ամուսինը սեփական տնից գողություն է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունից Armlur.am-ը տեղեկանում է, որ մայիսի 25-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1994 թ. ծնված Ռոզիտա Ս.-ի մոր փաստացի ամուսինը` 1976 թ. ծնված Կարեն Գ.-ն, տան պատուհանը հրել-բացելով՝ գողացել է 2 բարձրախոս և բջջային հեռախոս:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 26-ին, ժամը 12.30-ին, Կարեն Գ.-ն ներկայացել է Շենգավիթի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է քննություն:




Լրահոս