Հնդկաստանում անոմալ շոգի հետևանքով զոհերի թիվը հասել է 1371 մարդու: Արդեն շուրջ մեկ շաբաթ է` երկրի հարավում օդի ջերմաստիճանը 47 աստիճան է:
Չորեքշաբթի օրը հաղորդվում էր, որ Հնդկաստանում շոգից զոհվել է ավելի քան 1100 մարդ:
Տեղի բժշկական հաստատությունների բժիշկները չեղյալ են հայտարարել իրենց արձակուրդը` անսովոր շոգից տառապող հիվանդների թվի կտրուկ աճի պատճառով:
Առավել բարդ է իրավիճակը Տելանգանա ու Անդխրա-Փրադեշ նահանգներում: Անդխրա-Փրադեշ նահանգում շոգի պատճառով զոհերի թիվը կազմել է 1020 մարդ: