
Մեծ Բրիտանիայում օնկոլոգ-վիրաբույժ Իան Պատերսոնին մեղադրվում է հարյուրավոր առողջ կանանց վիրահատելու մեջ: Բժիշկը սխալմամբ նրանց մոտ կրծքագեղձի քաղցկեղ էր ախտորոշել: Վիրաբույժն, ով արդեն զրկվել է լիցենզիայից, իրագործել է առնվազն 450 վիրաբուժական միջամտություն առողջ կանանց մոտ: Պատերսոնը վիրահատել է ավելի քան 700 կնոջ, ովքեր իսկապես ունեին քաղցկեղ: Նա օգտագործել է այնպիսի մեթոդիկա, որի դեպքում հիվանդության կրկնվելու հավանականությունը խիստ մեծանում է: Նախկին հիվանդներից ավելի քան 100-ն արդեն բողոքներ են ներկայացրել բժշկի դեմ` պահանջելով փոխհատուցում անորակ բժշկական ծառայությունների համար: