«Գազպրոմ» ռուսական ընկերության ղեկավարությունը հստակ հասկացնել է տվել, որ ընկերությունը չի պատրաստվում հապաղել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցում ու պատրաստվում է, Ուկրաինան շրջանցելով, Եվրոպային գազ մատակարարել արդեն 2019 թ-ին, գրում է ամերիկյան մասնավոր-վերլուծական Stratfor ընկերությունը:
Stratfor-ի վերլուծաբանները նշում են, որ նախագծի իրականացմանն արդեն ներգրավված են իտալական Saipem ու գերմանական Europipe էներգետիկ ընկերությունները:
«Թուրքիան, որի բնական գազի պահանջարկը վերջին 10 տարիների ընթացքում աճել է ավելի քան 2 անգամ, Ռուսաստանի համար հանդիսանում է հեռավոր ապագայում ամենակարևոր շուկաներից մեկը: Մինչ 2020-ականների կեսերը թուրքական պահանջարկի ծավալները կարող են հասնել «Թուրքական հոսք» երկու ճյուղերի հզորությանը և, ամենայն հավանականությամբ, Անկարան արդեն հիմա գազի կարիք ունի, որը կարող է մատակարարվել ռուսական նախագծի առաջին գազատարով»:
Վերլուծաբանների կարծիքով՝ կյանքի կոչելով «Թուրքական հոսք» նախագիծը, Ռուսաստանը մեկ կրակոցով երկու նապաստակ է սպանում. եթե եվրոպական երկրները կառուցեն ենթակառուցվածքի իրենց մասը, Մոսկվան կարող է անմիջապես օգտվել հնարավորությունից ու մեծացնել Եվրոպա գազի մատակարարման ծավալները: Հակառակ դեպքում նոր գազատարը թույլ կտա Ռուսաստանին արտահանել բնական գազ գնալով մեծացող թուրքական շուկա: