«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը սոցցանցի իր էջում շնորհավորական խոսք է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ.
«Այսօր հայ ժողովուրդը տոնում է մայիսյան հաղթանակների վերջին տոնը` Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը: 1918 թվականի 28-ը դարձավ հայ ժողովրդի միասնական ուժի և պայքարող տեսակի հերթական ապացույցը:
Ցեղասպանություն ապրած ժողովուրդը ապացուցեց, որ չի թուլացել, չի կոտրվել, այլ ընդհակառակը` պատրաստ է պայքարել և ստեղծել անկախ պետականություն: Մայիսյան հերոսամարտերը հայ ազգի պատմության լավագույն էջեր են, որոնք էլ, թերևս, հիմք դարձան հետագա հաղթանակների համար:
Շնորհավոր հաղթական տոնդ, հայ ժողովուրդ»: