
Ասիայում կարող է հայտնվել միասնական արժույթ: Այս մասին ռուս լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ ասել է Նուրսուլթան Նազարբաևը: Ղազախստանի նախագահը նշել է, որ Ասիայում ընդհանուր դրամական միջոցի հարցը օրակարգից չի հանվել, փոխանցում է KTK:
Նազարբաևի կարծիքով՝ միասնական արժույթի կիրառումը տնտեսության վրա դոլարի ազդեցության նվազման միջոցներից մեկն է: Ասիական թղթադրամները կարող են լավ այլընտրանք դառնալ դոլարին:
Ղազախստանի նախագահի խոսքերով՝ իրենց սեփական խմբային ազգային արժույթի ստեղծման մասին այսօր շատ երկրներ են խոսում: Սակայն դեռևս համաշխարհային ճգնաժամը հնարավորություն չի տալիս այդ հարցով լրջորեն զբաղվելու համար: