
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հայտարարություն է տարածել.
Դաշնակացական մեր որոշ գործընկերների ջղաձիգ ու նյարդային արձագանքն իրենց հայտարարության մասին տարածված կարծիքներին, կարծում եմ, հարիր չէ քաղաքական մշակութի զարգացման ջատագով հանդիսացող կուսակցության ներկայացուցիչների համար:
Նախ, քաղաքական բազմակարծությունն ու ազատ արտահայտվելու իրավունքն է, որ կարող է բերել ժողովրդավարական հասարակության զարգացմանը:
Իսկ ընդդիմախոսներին լռեցնելու փորձերը դատապարտված են անհաջողության և հակաժողովրդավարական են: Եվ երկրորդը, քաղաքական բանավեճը, մտքերի փոխանակությունը փորձել վերածել անձնավորված գնահատականների եւ լրահոսային տեռորի ավելի քան անթույլատրելի է: Մենք էլ շատերի մասին շատ բաներ կարող ենք ասել անձնական դաշտում… Բայց դա չէ ճիշտ ճանապարհը: